Ֆրանսիայի կրթական արհմիությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով աշակերտներին թույլ տալ ծխել կրթական հաստատությունների շենքում: Ըստ Le Figaro-ի, այս տարօրինակ խնդրանքն արհմիությունը բացատրել է ահաբեկչական հարձակումների վտանգով:

«Սեպտեմբերի 13-ի իրադարձությունների հետ կապված մենք հանձնարարություն ենք ստացել անվտանգության ուժեղացված միջոցառումներ ձեռնարկել»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ռիշարը՝ հավելելով, որ փաստը, որ բազմաթիվ դպրոցականներ ընդմիջումների ժամանակ խմբվում են դպրոցների տարածքից դուրս գտնվող մայթերին, «նրանց ավելի մեծ վտանգի է ենթարկում, քան ծխախոտ օգտագործելը»:

Ըստ Lenta-ի, համապատասխան խնդրանքով նամակն ուղարկվել է երկրի վարչապետին եւ Առողջության պահպանության վարչություն: Այստեղ նշել են, որ «երկրում տիրող արտակարգ իրադրությունը ոչինչ չի փոխում գոյություն ունեցող ծխելու սահմանափակումներում»: