Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Այովայի նախնական ընտրություններում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Դեմոկրատ մյուս թեկնածուից՝ Բերնի Սանդերսից նա առաջ է անցել նվազագույն տարբերությամբ. Քլինթոնը ստացել է 49.8% ձայն, Սանդերսը՝ 49.6%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատ թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սանդերսը մոտավորապես հավասար քանակությամբ ձայներ են ստացել նախնական ընտրություններում, ինչը թույլ չի տալիս խոսել նրանցից մեկի հաղթանակի մասին:
Այովայում ելույթի ժամանակ Հիլարի Քլինթոնը վստահություն էր հայտնել, որ հենց ինքն է լինելու ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատների թեկնածուն:



























