Սաուդյան Արաբիայի Գերագույն դատարանը պաղեստինցի բանաստեղծ Աշրաֆ Ֆայադի մահապատժի դատավճիռը փոխարինել է մտրակի 800 հարվածով եւ 8 տարվա բանտարկությամբ:
«Ալ Վաթան» պարբերականի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայում բնակվող Ֆայադն աթեիզմի մեղադրանքով ձերբակալվել է Բեյրութում բանաստեղծությունների ժողովածուի հրատարակումից հետո, որում սաուդյան իշխանություններն անհավատության կոչեր են նկատել:
Դատարանը նաեւ բանաստեղծին պարտավորեցրել է լրատվամիջոցների միջոցով «ապաշխարել գրածի համար»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ֆայադի փաստաբանը նշել է, որ պաշտպանների խումբը պատրաստվում է բողոքարկել նոր դատավճիռը:



























