Իսպանիայի կենտրոնական Գվադալահարայի քաղաքապետարանն ընտանի շների ԴՆԹ-բազա է ստեղծում, որպեսզի հետեւի եւ պատժի այն շների տերերին, որոնք փողոցում չեն հավաքում իրենց սիրելի կենդանիների հետեւից: Պաշտոնյաները պարզաբանում են, որ այսպիսի խիստ միջոցի դիմել են՝ տեղի բնակիչներից ստացված բազմաթիվ բողոքների պատճառով:
Այժմ քաղաքի ոստիկանությունը կարող է կենդանու տիրոջը ձերբակալել միայն իրավախախտման փաստն արձանագրելու դեպքում: Ըստ The Local-ի, արդեն այս տարվանից ընտանի բոլոր շների տերերին կպարտավորեցնեն կենդանիների թքի կամ մորթու նմուշ հանձնել՝ ԴՆԹ-ի քաղաքային բազա ստեղծելու համար:
Իրավախախտման հայտնաբերման դեպքում կենդանու տերը ստիպված կլինի վճարել տուգանք՝ 250 եվրոյի չափով, ինչպես լաբորատոր անալիզի ծախսերը:
Ըստ NEWSru.com-ի, տվյալների բազան ծրագրում են օգտագործել նաեւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի հետաքննության ժամանակ, ինչպես նաեւ պոտենցիալ վտանգավոր շներին գտնելու համար:


























