ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Այովայի նահանգում կուսակցական թեկնածուների նախնական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո մի փոքր մեղմացրել է իր ելույթների տոնը, հայտնում է The Hill-ը։
«Ես չէի սպասում, որ այդքան լավ ելույթ կունենամ Այովայում։ Կարծում եմ, որ դա պատահեց, երբ հայտնվեց մի հարց, որում ասվում էր, որ ես 4 կամ 5 կետով առաջ եմ անցել, որից հետո հնարավոր է սխալ ակնկալիքներ կամ նման մի բան հայտնվեց»,- ասել է Թրամփը։ Այնուամենայնիվ նա հավելել է, որ սարսափելի բան չկա նրանում, եթե ինքը երկրորդը լինի, քանի որ մրցակցում է մարդկանց հետ, որոնք ողջ կյանքում քաղաքականությամբ են զբաղվել, փոխանցում է Gazeta-ն։
«Կար 17 թեկնածու, եւ ես երկրորդն եմ, դա ստորացուցիչ չէ»,- ասել է Թրամփը։



























