Հունաստանում լրագրողներն այսօր՝ փետրվարի 3-ին, 24-ժամյա գործադուլ են հայտարարել՝ ի նշան առողջապահական համակարգի ոլորտում կառավարության պլանավորած բարեփոխումների։ Հույն լրագրողների գործադուլին աջակցում են աշխատավորները, որոնց գործադուլը վաղը կկազմակերպեն երկրի խոշորագույն արհմիությունները։ Որպեսզի լրագրողները նման մեծամասշտաբ գործադուլը լուսաբանելու հնարավորություն ունենան, իրենց բողոքի ակցիան մեկ օր առաջ են կազմակերպել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողների համահունական դաշնության խորհրդի որոշմամբ գործադուլին կմասնակցեն պետական եւ մասնավոր լրատվամիջոցները՝ թերթեր, հեռուստաընկերություններ, ռադիոընկերություններ։ Նրանք պահանջում են պահպանել պարբերականների, խմբագիրների եւ տպագրության ոլորտի աշխատակիցների ապահովագրության հիմնադրամը։



























