ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ այն պահին, երբ նախարարները պատրաստվում էին լքել սրահը, լրագրողներից մեկը նրանց հետեւից բղավել է. «Այդ դուք եք ստեղծել ՒՊ-ը։ Կնոջն անմիջապես շրջափակել են կարաբինավորները։ Մամուլի ասուլիսի մասնակիցների խոսքով՝ կինը եղել է գլխաշորով։
Նշենք, որ Քերրին եւ Ջենտիլոնին Հռոմում խորհրդակցություններ էին վարում ԻՊ գրոհայինների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի այսպես կոչված «փոքր խմբի» շրջանակներում։



























