Իտալիան Իրաք կուղարկի եւս 130 զինծառայող, որոնք տեղակայվելու են Էրբիլ քաղաքում։ Այս մասին La7-ի եթերում հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին։

Նրա խոսքով՝ այդ որոշումը պլանավորվում է ընդունել Իտալիայի կառավարության առաջիկա նիստում, որը կկայանա ուրբաթ։  Պինոտին նշել է, որ Իրաք ուղարկվող զինվորականների հիմնական խնդիրը մարտական գործողությունների ժամանած վիրավորվածներին օգնություն ցուցաբերելն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարը նաեւ նշել է, որ լրացուցիչ ուժեր ուղարկելու որոշումը Իրաքում Իտալիայի ներկայությունն ուժեղացնելու կապակցությամբ Փարիզի խնդրանքի պատասխանն է։