Ջորջիայի նահանգի իշխանությունները մահապատժի են ենթարկել 37 տարի առաջ սպանության համար դատապարտված տղամարդուն։ Reuters-ի տեղեկություններով մահապատիժն իրագործվել է մահաբեր ներարկման միջոցով։ Բրենդոն Ասթոր Ջոնսը դարձել է Ջոջրիայում երբեւէ մահապատժի ենթարկված ամենատարեց բանտարկյալը։ Նա 2 շաբաթից պետք է դառնար 73 տարեկան։

1979թ. Ջոնսին կալանավորել էին խանութում կողոպուտի փորձի ժամանակ սպանության համար։ Նրա հանցակիցը մահապատժի էր ենթարկվել 1985թ.։

Նշենք, որ Ջոնսի մահապատիժը 2016թ. ԱՄՆ-ում իրագործված արդեն 5-րդ մահապատիժն է, փոխանցում է ՏԱՍՍՍ-ը։