Ուկրաինայի տնտեսական զրագացման նախարար Այվարաս Աբրամովիչը հրաժարական է տալիս, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

«Այսօր ես որոշել եմ հրաժարական տալ Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առեւտրի նախարարի պաշտոնից: Պատճառը մեր երկրում համակարգային ու կարեւոր բարեփոխումների արգելափակման կտրուկ աշխուժացումն է: Սա արդեն ոչ թե պարզապես քաղաքական մակարդակում աջակցության բացակայություն է, այլ ակտիվ գործողություններ, որոնք ուղղված են մեր աշխատանքը կաթվածահար անելուն»,- հայտնել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Աբրոմավիչյուսն այն օտարերկրացի նախարարներից մեկն է, որոնց ուկրաինացի լրագրողները «բարեփոխումների սպեցնազ» են անվանում՝ Ուկրաինայում պետական պաշտոններ զբաղեցնող օտարերկացիներ, որոնք բարեփոխումների ջատագովների թիմ են կազմում՛: