Ավստրալիայի գերագույն դատարանը պաշտպանել է երկիր ժամանող ապօրինի միգրանտներին հարեւան երկրների հատուկ ճամբարներում պահելու կառավարության որոշումը։

Այսպիսով՝ դատարանը մերժել է փախստականներից մեկի փաստաբանի դիմումը, ով հայտարարել էր, որ նման միջոցները հակասում են սահմանադրությանը։

Դատարանի որոշումը իշխանություններին իրավունք է տալիս ավելի քան 250 մարդու, այդ թվում՝ 37 երեխայի արտաքսել Նաուրու, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թենրբուլը հայտնել էր, որ այդ միջոցներն անհրաժեշտ են թրաֆիքինգը կանխելու եւ երկրի սահմանները պաշտպանելու  համար։

Նավակներով Ավստրալիա մտնող միգրանտները տեղափոխվում են Նաուրուի կամ Պապուա Նոր Գվինեայի ճամբարներ։