Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման համաձայնել է վերադարձնել մի մասն այն միջոցների, որոնք ծախսվել են իր մասնավոր տան  բարեկարգման վրա: 

Զումայի հայտարարության մեջ ասվում է, որ երկրի ոստիկանությունը եւ գանձապետարանը կպարզեն այն ճշգրիտ գումարը, որն ինքը պիտի վերադարձնի: 

2014-ին զեկույց է հրապարակվել, որում պնդում կար, թե նախագահի ընտանիքն անօրինականորեն հարստացել է իր նստավայրերից մեկի վերանորոգման շնորհիվ:   

Աշխատանքների արդյունքում լողավազան է կառուցվել, որը գրանցվել էր որպես հրդեհների դեմ պայքարի սարքավորում, ամֆիթատրոն եւ անասնագոմ, տեղեկացնում է     BBC-ի ռուսական ծառայությունը:  

Ավելի վաղ Զուման հերքել էր նստավայրի բարեկարգման ընթացքում գումարների վատնումը: Ընդդիմությունը նախագահին կոչ էր անում վերադարձնել փողը:   Եկող շաբաթ երկրի Սահմանադրական դատարանը կքննարկի համապատասխան բողոքները: 

Զուման ՀԱՀ-ի նախագահ է դարձել 2009-ին: Ընդդիմադիրները նրան մեղադրում են երկրում կոռուպցիայի աճի համար: