Գերմանիայի կառավարությունը փետրվարի 3-ին նոր խիստ օրենքներ է ընդունել Մարոկկոյից, Թունիսից եւ Ալժիրից ժամանած փախստականների տեղակայման մասին։ Այս երկրներից եկած փախստականներին կտեղակայեն հատուկ ապաստաններում, իսկ նրանց դիմումները կքննվեն արագացված կարգով 3 շաբաթվա ընթացքում։ Կառավարության որոշմամբ այս երկրները անվտանգ ծագումով երկրներ են ճանաչվել, ինչը նշանակում է, որ բացառիկ դեպքերում են միայն այդ քաղաքացիները Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու։
Գերմանիայում բնակության միայն ժամանակավոր իրավունք ստացող փախստականները իրենց ընտանիքի անդամներին կարող են հրավիրել միայն 2 տարի անց։ Նրանք պետք է հոգան լեզվի դասընթացների ծախսերի մի մասը, որն ամսական 10 եվրո է կազմում, փոխանցում է DW-ն։ Նրանք կարող են սոցիալական օգնություն ստանալ միայն եթե գրանցված են եւ բնակվում են իրենց փաստաթղթերը քննող գերատեսչության պատասխանատվության գոտում։ Խստացվելու են նաեւ բժշկական եզրակացությունների պահաջները, որոնց առկայությունը խոչընդոտում էր փախստականների վտարման գործընթացին։



























