Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի վրա օգտագործած  զուգարանի թղթերով եւ ծխախոտի մնացորդներով լի պարկեր է նետել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ոստիկաններն ու զինվորականները սահմանամերձ շրջանները նախկինում նետած թռուցիկներից մաքրելիս կասկածելի պարկեր են նկատել։

«Մենք վախենում էինք, որ այդ պարկերում կարող են ինչ-որ վտանգավոր քիմիական նյութեր լինել։ Բայց երբ մենք բացեցինք դրանք, տեսանք, որ աղբ է»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ որոշ պարկերում եղել են ծխախոտի մնացորդներ, անձեռոցիկներ եւ «ինչ-որ զզվելի բան»։ Ոստիկանության աշխատակիցները պարզաբանել են, որ խոսքն օգտագործած զուգարանի թղթերի մասին է։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբ փորձարկելու մասին։