«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը նյութ է հրապարակել, որում առաջին անգամ պատմել է, թե ինչն է «ոգեւորել» Ուսամա բեն Լադենին ԱՄՆ-ում կազմակերպել 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, գրում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Independent-ը։

Հաղորդվում է, որ Բեն Լադենին տպավորել է EgyptAir ընկերության 990 չվերթի հետ կապված միջադեպը, որը կործանվել էր 1999թ. հոկտեմբերին Ատլանտյան օվկիանոսում Լոս Անջելես-Կահիրե չվերթն իրականացնելիս։ Ողբերգության հետեւանքով զոհվել էր 217 մարդ՝ հիմնականում ամերիկացիներ։

Ողբերգական պատահարի մեղավոր էր համարվել 59-ամյա եգիպտացի օդաչու Գամիլ ալ Բատուտին, ով դիտավորյալ էր կործանել ուղեւորատար օդանավը՝ բացականչելով. «Ամեն ինչում Ալլահի կամքն է»։ Երբ Բեն Լադենը լսել էր այդ նորությունը, ասել էր. «Ինչու՞ նա օդանավով չի մխրճվել ինչ-որ շենքի մեջ»։ Հենց այդ ժամանակ էլ ահաբեկիչը սկսել էր պլանավորել Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնը խոցելու ծրագիրը, հայտնում է պարբերականը։