Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հայտնել է, որ պատրաստ է մինչեւ 900 մլն եվրո հատկացնել Սիրիայի պատերազմի հետեւանքով ի հայտ եկած ճգնաժամային երեւույթները վերացնելու համար։

Ենթադրվում է, որ գումարը ծախսվելու է առաջին հերթին ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը եւ մասնավոր սեկտորի աջակցությանը, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Միջոցների հիմնական մասը կստանան Թուրքիան եւ Հորդանանը, որտեղ ապրում է համապատասխանաբար 2 եւ 1.4 մլն սիրիացի փախստական։

ՎԶԵԲ-ը հիմնական շեշտադրումը կատարում է մասնավոր սեկտորի վրա, որը կարող է փախստականներին աշխատատեղերով ապահովել։