Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդի ենթադրյալ ապօրինի դուստրը իրավունք ունի հասնել նրա կողմից հայրության ճանաչմանը։ Նման որոշում է կայացրել Բելգիայի Սահմանադրական դատարանը, փոխանցում է RTBF-ն։

2014թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանը Բելգիայի Սահմանադրական դատարան էր ուղարկել հայրության ճանաչման պահանջի օրինականությունը քննելու հարցը։ Դատարանը պետք է որոշեր, թե արդյոք Դելֆինա Բոելը իրավունք ունի ԴՆԹ թեստ պահանջել 83-ամյա թագավորի հայրությունը հաստատելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիմա առաջին ատյանի դատարանը պարտավոր է վերականգնել Բոելի գործի լսումները։

Դատական գործընթացը սկսվել էր 2013թ. հունիսին, երբ Ալբերտ Երկրորդը՝ որպես պետության գործող ղեկավար, ուներ լիարժեք անձեռնմխելիություն։ Գահից հրաժարվելուց հետո նա պահպանեց արքայի տիտղոսը, սակայն կորցրեց իրավական անձեռնմխելիությունը։