Ղազախստանի Աքթյուբինի մարզպետ Բերդիբեկ Սապարբաւեը կարգադրել է անջատել Մուլգաժարսկի շրջանի ղեկավարության էլեկտրականությունը, քանի որ աշխատակազմը չի կարողացել 10 տարվա ընթացքում Կայընդի էլեկտրականության անցկացնել, հայտնում է 7news.kz-ը։

«Բնակավայրը 10 տարի առանց հոսանքի է մնացել, բայց դուք տանն ունեք։ Հրամայում եմ անջատել մարզի գործադիր իշխանության ղեկավարի եւ նրա տեղակալի հոսանքը։ Երբ Կայընդիում լույս կլինի, այն ժամանակ էլ կմիացնեք»,- ասել է մարզպետը։