Մեծ Բրիտանիային կարող է դադարեցնել ԵՄ-ից երկիր ժամանող միգրանտներին սոցիալական նպաստների վճարումները Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեից հետո։ Այս մասին փետրվարի 3-ին խորհրդարանում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը։
Նրա խոսքով՝ շատերը չէին հավատում ԵՄ երկրներից ժամանող միգրանտների սոցիալական առավելությունների վրա 4-ամյա էմբարգո մտցնելու կետին։ «Սակայն հիմա այդ կետը համաձայնագրի տեքստում է։ ԵՄ-ից Մեծ Բրիտանիա ժամանող փախստականները ստիպված են 4 տարի սպասել, նախքան մեր սոցիալական նպաստներին ամբողջական հասանելիություն ստանալը։ Եվ Եվրահանձնաժողովը բավական պարզ հայտնել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք կունենա օգտագործել այդ մեխանիզմը։ Այդպիսով՝ մեր վերահսկողության տակ ունենալով բոլոր անհրաժեշտ օրենքները, մենք կարող ենք դրանք կիրառել հանրաքվեից հետո»,- ասել է Դեւիդ Քեմերոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























