Հնդկաստանում կինը ծաղկի թաղար է նետել երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի ավտոշարասյան ուղղությամբ՝ նպատակով ունենալով գրավել նրա ուշադրությունն ու հանդիպել պաշտոնյայի հետ: Այս մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:

Նշվում է, որ կինը ցանկացել է Մոդիի հետ քննարկել վիրավորանք հասցնելու մասին գործում իրավապահների անգործությունը: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիում:

«Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Նինա Ռավալ անունով կինը հայտարարել է, որ տեղական «բանդիտներն» իրեն վիրավորում են, իսկ իրավապահները, չնայած բողոքներին, որեւէ քայլ չեն ձեռնարկում: Նա ցանկացել է հանդիպել Մոդիի հետ եւ արդարադատություն խնդրել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: