Միջսիրիական հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
Ըստ ՏԱՍՍ-ի, բանակցությունները դադարեցվել են՝ ընթացակարգային հարցերի քննարկման ժամանակ առաջացած դժվարությունների պատճառով: Միստուրայի խոսքով, Սիրիայում ռազմական գործողություններին վերաբերող հարցեր ժնեւյան բանակցություններում չեն քննարկվել:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը փետրվարի 4-ին կմեկնի Լոնդոն, որտեղ կշարունակի Սիրիայի իրավիճակի շուրջ քննարկումները:



























