ԱՄՆ-ում իրավապահների անհամաչափ գործողությունների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած Ֆլորիդայի նահանգի սեւամորթ բնակիչը դատարանի որոշմամբ 23.1 մլրդ դոլար փոխհատուցում կստանա։
Միջադեպը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին։ Փալմ Բիչի շրջանի շերիֆի տեղակալ Ադամս Լինը 22-ամյա Դոնթրել Սթիվենսին կանգնեցրել էր ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ Լինը 4 անգամ կրակել էր Սթիվենսի վրա, որին արագ հոսպիտալացրել էին։ Հետո պարզվել էր, որ երիտասարդն անզեն է եղել։
Տուժածի փոխհատուցման չափը պետք է հաստատվի Ֆլորիդայի օրենսդիր մարմնի կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


























