Բրիտանական ոստիկանությունը պատրաստ է կալանավորել ակտիվիստ Ջուլիան Ասանժին, եթե նա լքի Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքը, հայտնում է Reuters-ը:
«Նրա կալանքի հրամանագիրն առաջվա պես ուժի մեջ է: Եթե նա լքի դեսպանատան տարածքը, մենք կանենք աանհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի կալանավորենք նրան»,- հայտնել է Սքոթլենդ Յարդի մամուլի քարտուղարը, հայտնում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ասանժը հայտնել էր, որ պատրաստ է հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի աշխատանքային խմբի կայացրած որոշումն իր օգտին չլինի: Իսկ եթե աշխատանքային խումբն ընդունի նրա իրավացիությունը, Ասանժին կվերադարձնեն անձնագիրը ու կդադարեցնեն նրան կալանավորելու բոլոր փորձերը:
Ասանժը թաքնվել էր դեսպանատան շենքում 2012 թ. հունիսին, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան որոնում են՝ 2010 թ. բռնաբարությունների համար մեղադրանքների կապակցությամբ հարցաքննության համար: Wikileaks-ի հիմնադիրը հերքում է այդ մեղադրանքները:



























