Նիգերիայում նավթատար նավ են պատանդ վերցրել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Հաղորդվում է, որ պատանդ վերցված նավի անձնակազմի անդամների թվում են ռուսաստանցի, ֆրացի եւ ֆիլիպինցի նավաստիներ։ Այս մասին հայտնել է Risk Intelligence դանիական խորհրդատվական ընկերության անվտանգության հարցերով տնօրեն Դիրք Ստեֆֆենը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ MT Leon Dias նավը պատկանում է հունական ընկերության։ Այն գրավել էին դեռ հունվարի 31-ին։ Հնարավոր է՝ գերի է ընկել 5 մարդ։


























