Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է երկրում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության կարգավիճակի մասին Հյուսիսատլանտյան կազմակերպության հետ կնքած համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Ռադայի պաշտոնական կայքը։
«Ուկրաինայի կառավարության եւ Հյուսիսատլանտյան կազմակերպության միջեւ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության կարգավիճակի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն պահից, երբ կառավարությունը տեղյակ կպահի ներպետական ընթացակարգերի ավարտի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ է։
Համաձայնությունը նախատեսում է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն բացել, որը բաղկացած է կապի գրասենյակից եւ տեղեկատվության կենտրոնից։



























