Այս պահի դրությամբ ոչ մի փախստական Լատվիայում հաստատվելու ցանկություն չի հայտնել։ Այս մասին «Առավոտյան տեսարան» հաղորդման եթերում ասել է Լատվիայի ՆԳՆ պետքարտուղար Իլզե Պետերսոնե Գոդմանեն։

Նա դժվարացել է նշել, թե ԵՄ ծրագրի շրջանակներում առաջին փախստականները երբ կժամանեն Լատվիա։ «Մենք չգիտենք, երբ կհայտնվի առաջին մարդը, որը կհամաձայնի մեկնել Լատվիա»,- ասել է նա, փոխանցում է RG-ն։

Քաղաքագետների կարծիքով Լատվիան այլ ազգություններին ատող պետության վատ համբավ ունի։

Նշենք, որ Էստոնիայում համանման իրավիճակ է ստեղծվել։ Այնտեղ նույնպես չեն ցանկանում մեկնել փախստականները, իսկ նրանք, ովքեր ժամանել են Էստոնիա, վերադառնում են հայրենիք։