Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել կենսաթոշակային հնարավոր բարեփոխումների դեմ, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:  Ամբոխից քարեր եւ բոցավառվող ռումբեր են նետել օրենքի պահապանների վրա, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Ձերբակալվածների եւ վիրավորների մասին չի հաղորդվում:

Այդ ընթացքում հունական արհմիությունները համապետական գործադուլ էին կազմակերպել, որի ընթացքում աշխատանքը դադարեցրին դպրոցները, դեղատները, հասարակական տրանսպորտը, իսկ հիվանդանոցում աշխատակազմի նվազագույն քանակություն էր մնացել: