2010-ին ջախջախված Տու-154 ինքնաթիռը, որը տեղափոխում էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն,   «կործանվել էր» դեռեւս օդային տարածքում: Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը` ելույթ ունենալով աղետի պատճառների հետաքննության պաշտոնական վերսկսման արարողությանը, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Դրանով նա քննադատության է ենթարկել օդաչուի սխալ վերաբերյալ նախնական վարկածը: Նրա խոսքով, կործանումը սկսվել է երկրից 15–18 մ բարձրության վրա: 

Ավելի վաղ լեհական պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Բարտոլոմեյ Միշչեւիչը հայտնել էր, որ Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկուն տեղափոխող  Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը կվերսկսվի փետրվարի   7-ին, դրան կմասնակցեն ինչպես լեհ, այնպես էլ օտարերկրյա փորձագետներ:   

Տու-154 ինքնաթիռը ջախջախվել էր Սմոլենսկի մոտ` 2010-ի ապրիլի 10-ին: Ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ` նախագահը կնոջ հետ, կառավարական պատվիրակության   86 անդամները, որ թռչում էին Կատինում տեղի ունենալիք հիշատակի արարողությանը, ինչպես նաեւ անձնակազմի անդամները զոհվել էին: