Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը սիրիական շրջափակված քաղաքներ մարդասիրական օգնություն հասցնելու տարբերակներ են մշակում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Խոսքը ինչպես ՍԱՀ-ի կառավարության, այնպես էլ ընդդիմության կողմից շտապ քայլեր ձեռնարկելու մասին է` երկրի ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ զինված ընդդիմության ջոկատների կողմից շրջափակված շրջաններ ՄԱԿ-ի հովանու ներքո մարդասիական օգնություն ապահովելու նպատակով, ասել է նա: Այդ համատեքստում ՌԴ եւ ԱՄՆ ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են համաձայնեցնել հնարավոր համակարգված գործողությունները ՍԱՀ համապատասխան շրջաններ օդային ուղիներով` ռազմատրանսպորտային ավիացիայի օգտագործմամբ մարդասիրական օգնություն հասնելու ուղղությամբ: Դեռ պետք է որոշել, թե դա ինչպես կարվի, ասել է նա: Այժմ խոսքը նման հնարավորության քննարկման մասին է»:



























