Սիրիայում Ռուսաստանի ՌՏՈՒ-ի գործողության մեջ երրորդ կողմերի ցանկությամբ ուղղումներ չեն մտցվի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

«Սիրիայում ՌՏՈՒ-ի գործողության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, դա բոլորովին չի նշանակում, որ մեր պլաններում պիտի ուղղումներ մտցվեն»,— ճեպազրույցին ասել է Զախարովան, տեղեկացնում է   Gazeta-ն: