Թուրքիան սիրիական Իդլիբ եւ Հալեպ քաղաքներում գիշերները ահաբեկիչներին գրոհայիններ եւ զենք է մատակարարում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: 

Նա լրագրողներին ցուցադրել է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին Սարմադա-Ռեյհանլիի շրջանում անցակետի պատկերը:  

«Հենց այս կետով է Թուրքիայի տարածքից առավելապես գիշերային ժամերին իրականացվում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հալեպ եւ Իդլիբ քաղաքները գրաված ահաբեկիչներին գրոհայիններով եւ զենքով ապահովումը», — ասել է Կոնաշենկովը: