Սիրիայում ահաբեկիչները պատանի մահապարտների խումբ են նախապատրաստել երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Իդլիբի նահանգում սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից մեր ստացած տվյալների համաձայն,  «Ջաբհաթ ան-Նուսրա» եւ «Ահրար աշ-Շամ» խմբավորումների կազմի մեջ մտնող գրոհայինները պատանիների խումբ են ձեւավորել, որը նախապատրաստական հատուկ դասընթացներ է անցել: Նախատեսված է նրանց օգտագործել Դամասկոսի, Հոմսի եւ Լաթաքիայի նահանգներում խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», — ասել է նա:

Կոնաշենկովը ճշտել է, որ խումբը կազմված է  14-ից 16 տարեկան պատանիներից: