Սենսացիոն վիճակագրություն է ներկայացրել ԱՄՆ-ում լուսացուցների վրա տեղադրված այն տեսախցիկների արդյունքների ուսումնասիրությունը, որոնք արձանագրում են ավտոմեքենաների` արգելիչ գծերի գերազանցումը:

Ինչպես պնդում է  «Ժողովրդական մեխանիկա» պորտալը` վկայակոչելով Ճանապարհային անվտանգության ապահովագրման ինստիտուտի  (IIHS) տեղեկությունները, նման տեսախցիկների տեղադրումը Ֆլորիդայի նահանգում   14,6 տոկոսով մեծացրել է վթարայնությունը: Այսպես, Տամպայում, շրջանի ամենաբնակեցված քաղաքներից մեկում,   23 խաչմերուկում տեսախցիկների հայտնվելուց հետո ՃՏՊ-ների թիվը մեծացել է   51 տոկոսով: Արդյունքում տեղի պատգամավորները նախագիծն անհաջող են համարել եւ որոշել են ապամոնտաժել բոլոր սարքավորումները: 

Պարզվել է, որ նման տեսախցիկները հնարավորություն են տվել կրճատել  ճանապարհների` 90 աստիճան  անկյան տակ  հատման կետում բախումների թիվը: Սակայն ձգտելով խուսափել արգելիչ գիծը գերազանցելու համար տուգանքից` վարորդները հաճախ կտրուկ կանգ են առնում լուսացույցի դիմաց, ինչը հանգեցրել է հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների մասնակցությամբ վթարների թվի էական աճի:   

Իմիջիայլոց, IIHS-ի տվյալներով, ԱՄՆ-ում ընդամենը 439 տեսախցիկ կա, որոնք արձանագրում են արգելիչ գծի գերազանցումը: