Ֆրանսիական ոստիկանությունը եւ ժանդարմերիան կսկսեն լայնորեն նոր սերնդի անօդաչու թռչող սարքեր կիրառել: Դրանք իրավապահների տրամադրության տակ կհայտնվեն արդեն փետրվարի վերջին:

Շուրջ 1.5 տարի այն գաղտնի մշակվում եւ փորձարկվում էր NX 110 անվամբ: 2 կգ կշռող թռչող սարքը գերհզոր ինֆրակարմիր տեսախցիկ եւ ռադար ունի: Յուրաքանչյուրի համար ՆԳՆ-ն 50 հազար եվրո կվճարի:

Ըստ RG-ի, իրավապահները մտադիր են դրանք օգտագործել Փարիզի եւ երկրի խոշոր այլ քաղաքների սոցիալապես անապահով արվարձաններում թմրանյութերի վաճառքով զբաղվողների, ինչպես նաեւ ըմբոստացող երիտասարդության դեմ գործողությունների ժամանակ:

Դրանք կարող են իրական ժամանակում ոստիկանությանն անհրաժեշտ տեղեկություններ մատակարարել, մասնավորապես՝ նրանց գտնվելու վայրի, սպառազինության, թակարդների մասին: