Լոս Անջելեսի ոստիկանությունը շարունակում է որոնել սպանության մեջ կասկածվողին, որին սխալմամբ ազատ են արձակել բանտարկությունից: Այս մասին հաղորդել են տեղական իշխանությունները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, 37-ամյա Սթիվեն Լոուրենս Ռայթին բանտից ազատ են արձակել շաբաթ:
Հաղորդվում է, որ Ռայթը բանտում էր 2011 թվականից, քալիֆորնիական Փասադենայում 47-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով:
Նրան մեղավոր են ճանաչել 2014 թվականին, սակայն դատավճիռը չեղյալ է հայտարարվել, քանի որ դատավորը դատաքննությունն անարդարացի է համարել: Սակայն սպասվում էր, որ Ռայթին կրկին պետք է մեղավոր ճանաչեին: Նրան ազատ են արձակել վարչարարական սխալի պատճառով:


























