Ֆիլիպիններում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Սան Ֆրանցիսկո քաղաքից 8 կմ եւ մայրաքաղաք Մանիլայից 177 կմ հարավ-արեւելք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։


























