Ամերիկայի Միացյալ նահանգներում հնարավոր է հարկերի բարձրացում տեղի ունենա տնտեսական անկման ավարտին: Բանն այն է, որ թե Կոնգրեսում, թե Սպիտակ տանը հայտարարել են, որ երկրի բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել մինչեւ 1,6 տրիլիոն դոլարի։

Բյուջեի դեֆիցիտի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Բարաք Օբաման տնտեսությունը խթանելու համար ներարկել 780 մլրդ դոլար: Բացի այդ, նվազել են հարկային մուտքերը, որը տնտեսական անկման հետեւանք է: Համեմատության համար նշենք, որ 2008թ. Ամերիկայի բյուջեյի դեֆիցիտը կազմել է 455 մլրդ դոլար։

Սպիտակ տունը ենթադրում է, որ դեֆիցիտի աճը կշարունակվի նաև 2010-2019 թվականներին և ընդհանուր առմամբ կկազմի 9 տրիլիոն դոլար։