Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը ուկրաինացի պատգամավորներին կոչ է արել նոր կառավարություն ձեւավորել ու հստակ ծրագիր ստեղծել դուրս գալու համար «այն անդունդից, որում գտնվում է Ուկրաինան», խորհրդարանի դահլիճից հաղորդում է «112 Ուկրաինան»:
«Այսօր մենք զրուցել ենք վարչապետի ու կոալիցիայի խմբակցությունների ղեկավարնեի հետ: Կարծում եմ, որ արդարացի կլիներ, եթե նոր կառավարությունը ձեւավորվեր հենց այս խորհրդարանում ու հենց այս խորհրդարանը գտներ այս իրավիճակից դուրս գալու ելքը»,- հայտնել է նա:
Գրոյսմանի խոսքով, դրա համար անհրաժեշտ է «անկեղծ խոսակցություն» ձեռքբերումների մասին ու սխալների ուղղում:




























