The Telegraph բրիտանական թերթը կազմել է աշխարհի ամենառոմանտիկ թանգարանների ցուցակը: Պարբերականը մեջբերում է հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ ոչինչ մեզ այնքան երջանիկ չի դարձնում, որքան մերձեցումն ու թանգարանները:
The Telegraph-ի համաձայն՝ Էրմիտաժը աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում գտնվող գլխավոր տեսարժան վայրն է:
Այդ ցուցակում է հայտնվել նաեւ Փարիզի Ռոդենի թանգարանը, որտեղ պահվում է «Համբույր» քանդակը: Զբոսաշրջիկներին նաեւ խորհուրդ են տալիս ռոմանտիկայի համար այցելել Կա Ռեցցոնիկոյի պալատը, հայտնում է Gazeta-ն:
Բացի այդ, ցուցակում են հայտնվել Անտիբում Պիկասոյի թանգարանը, Հռոմում Կիտսի եւ Շելլի թանգարանը, Վիեննայում Բելվադերի պատկերասրահը, Լոնդոնում Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանը, Փարիզում Ռոմանտիկ կյանքի թանգարանը, Ամստերդամում Ռեյկսմյուսեումը:




























