Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր` սեպտեմբերի 15-ին NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է ԱԺ գործարար պատգամավորների (Հակոբ Հակոբյան, Լյովա Խաչատրյան, նաեւ՝ Գագիկ Մինասյան) ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփփոխություններ կատարելու վերաբերյալ։
«Ազգային Ժողովում այս պահին ներկայացված նախագծի հիմնական ուղղությունն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները գների չհիմնավորված բարձրացման հետեւանքով ստացած շահույթները մուտքագրեն պետական բյուջե։ Հիմնական փաստարկը սա է, որը նույնպես ուղղված է պատժամիջոցների խստացմանը։ Այսինքն՝ մոտեցումները եւ գաղափարը նույնն է, բայց ուղղությունը եւ մեխանիզմը այլ է, եւ դա պետք է քննարկվի»,- ասաց Շաբոյանը։




























