Ամերիկացի պատանիները մշակել են Frinkiac ծառայությոնը, որն օգնում է գտնել անհրաժեշտ արտահայտությունը «Սիմփսոններից»` ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկարատեւ անիմացիոն սերիալից, հայտնում է Wired–ը:
Շոն Շուլտեն, Փոլ Քերերը ու Էլլի Յանգը ներկայացրել են Frinkiac կայքը, որի միջոցով հնարավոր է մեջբերումներ որոնել մուլտսերիալի 15 եթերաշրջանների երեք միլիոն սքրինշոթներից: Որոնումը իրականացվում է անգելերենով գրված վճռորոշ բառերով: Որոնումն ավարտելուց հետո ծրագիրը ձեզ կներկյացնի որոնված մեջբերումը պարունակող սքրինշոթը: Ծրագրի շնորհիվ նաեւ հնարավոր է իմանալ, թե որ սերիայում են հնչել տվյալ բառերը:
Նախագծի հեղինակները իրար հետ շփվելիս՝ մշտապես օգտագործում էին այս սերիալից մեջբերումներ: Google-ում գրեթե անհնար է գտնել «Սիմփսոնների» հանրահայտ արտահայտությունները պարունակող սքրինշոթները, դրա համար էլ պատանիները որոշել էին իրենց սեփական որոնման ծրագիրը ստեղծել, հայտնում է «Զագրանիցան»:




























