Ռուսաստանը ռմբակոծությունների եւ գնդակոծությունների միջոցով Սիրիայի կառավարական ուժերի կողմից մասնակցում է տասնյակ հազարավոր սիրիացիների տառապանքներին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք ոչ միայն ցնցված ենք, այլ նաեւ շոկի  մեջ ենք հայտնվել այդ թվում  նաեւ ռուսական ռմբակոծությունների պատճառով տասնյակ հազարավոր մարդկանց տառապանքների կապակցությամբ»,- ասել է Մերկելը։