Զարգացման Ասիական բանկը հրապարակել է իր՝ թվով 40-րդ հաշվետվությունը՝ «2009թ. առանցքային ցուցանիշները Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» (Key Indicators 2009 Asia and Pacific) վերտառությամբ:

Համաձայն հաշվետվության՝ Հայաստանի ներքին համախառն ներդրումները (gross domestic capital formation) ամենաբարձրն են Կովկասում՝ 39,9 տոկոս: 2008թ. արդյունքներով՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 27 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 20,2 տոկոսը: Ի դեպ, Հայաստանում այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատությամբ դրական է՝ 2006թ.՝ 35,9 տոկոս, իսկ 2007թ.՝ 37,2 տոկոս: Մինչդեռ Վրաստանում եւ Ադրբեջանում բացասական է: Ադրբեջանում այդ ցուցանիշը նախորդ տարիների համեմատ բացասական է՝ 2006թ.՝ 29,9 տոկոս, իսկ 2007թ.՝ 21,5 տոկոս, իսկ Վրաստանում համապատասխանաբար՝ 30,9 եւ 32,1 տոկոս: