2009թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով, ԱՊՀ երկրների շրջանակներում ազգային դրամին համեմատ ԱՄՆ-ի դոլարի պաշտոնական փոխարժեքի աճով՝ Հայաստանը գտնվում է 4-րդ տեղում։ Սույն թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում, ԱՄՆ դոլարի փոխարժեքը Հայաստանում աճել է 17,39%՝ 306,73-ից հասնելով մինչեւ 360,06 դրամի։
Այս ցուցանիշներով առաջատարը Բելառուսն է, որտեղ դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 28,95% ( 2.200-ից, մինչեւ 2.837 ռուբլի)։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Տաջիկստանը՝ 27,47% ( 3,4519-ից 4,4 սոմոն), ու Ղազախստանը՝ 24,54% ( 120,77 –ից, մինչեւ 150,41 տանգ)։ Նրանց հաջորդում են Մոլդովան՝ — 8,11% ( 10,4002-ից, մինչեւ 11,2435 լեյ), Ռուսաստանը — 6,501% ( 29,3804-ից 31,2904 ռուբլի), Ուզբեկստանը՝ 6,497% ( 1.393-ից, մինչեւ 1.483,5 սում), Լատվիա — 1,21% (0,495-ից, մինչեւ 0,501 լատ), Լիտվա — 0,55% (2,4507 –ից, մինչեւ 2,4643 լիտ) եւ Ադրբեջան՝ 0,39% ( 0,801-ից, մինչեւ 0,8041 մանաթ)։
Փոխարժեքը չի փոխվել միայն Թուրքմենստանում՝ (2,85 մանաթ)։ Էստոնիայում, դոլարի պաշտոնական փոխարժեքը իջել է մինչեւ 0,05% ( 11,1052-ից, մինչեւ 11,0996 կրոն), Վրաստանում՝ 0,55% ( 1,667 –ից, մինչեւ 1,6579 լարի), Ուկրաինայում՝ 0,91% (7,7 –ից, մինչեւ 7,6303 գրիվնի)։ Բելառուսական ռուբլիի համեմատ ԱՄՆ դոլարը հունիսին իջել է 2,05%.-ով։ Սա, ԱՊՀ երկրների շրջանակներում ամենաբարձր ցուցանիշն է։ Ամսվա կտրվածքով, առաջին հնգյակում նաեւ Ուզբեկստանն է՝ (1,15%), Ռուսաստանը՝ (0,99%), Վրաստանը՝ (0,78%) եւ Տաջիկստանը՝(0,59%). ԱՄՆ դոլարը, ցածր տեմպերով աճել է Մոլդովայում՝ (0,25%), Ուկրաինայում՝ (0,15%), Ադրբեջանում ու Ղրղստանում՝ (0,06%)։ Դոլարի իջեցում է տեղի ունեցել Ղազախստանում՝( 0,02%), Էստոնիայում՝ ( 0,55%), Լիտվայում՝ ( 1,27%), Լատվիայում՝ (1,38%) եւ Հայաստանում՝ (2,76%). Թուրքմենստանում փոխարժեքը չի փոխվել։



























