Սեպտեմբերի 19-20-ին Երեւանի բուսաբանական այգում տեղի կունենա «Գնենք հայրենականը» փառատոնը, որի այցելուները հնարավորություն կունենան մեծածախ` գործարանային գներով գնել Հայաստանում արտադրվող կանացի, տղամարդու, մանկական հագուստ, կոշիկներ, պայուսակներ եւ այլ արտադրատեսակներ, ականատես կլինեն մանկական համերգի եւ նկարչական մրցույթի:
Բացի այդ, կանցկացվեն նաեւ սպորտային խաղեր, կկազմակերպվի էքսկուրսիա բուսաբանական այգում: Փառատոնը կգործի վերոնշյալ երկու օրերին ժամը 10.00-18.00-ը, իսկ հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 11.00-ին:
Փառատոնի կազմակերպիչը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն է:





























