HBO հեռուստաալիքն իր կայքում 26 կադր է հրապարակել «Գահերի խաղ» սերիալի վեցերորդ սեզոնից:  Նոր սերիաների ցուցադրությունը կսկսվի ապրիլի   24-ին:

Ինչպես գրում է The Independent պարբերականը, լուսանկարներն ակնարկում են, թե ինչ կարելի է սպասել նոր սեզոնում, չնայած ստեղծողները սյուժեի մանրամասները գաղտնի են պահում: Այսպես, Արյա Սթարքին կուրացրել են, իսկ նրա քույրը` Սանսան,  Ուինթերֆելլի պարսպից ցած ընկնելով` ողջ է մնացել:     

Հրապարակված կադրերում Ջոն Սնոուի մասնակցությամբ տեսարաններ չկան, տեղեկացնում է  Lenta-ն: