«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-22:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցի նրբանցքի, Գաջեգործների, Գաջեգործների թիվ 1-3, Որմնադիրների, Նուբարաշեն փողոցների, Նոր Արեշի  թիվ 22-50 զույգ համարների եւ 7, 9, 11, 33, 35, 39, 41 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Բացի այդ, շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 18-ին ժ.10.00-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը ժ.10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Բատիկյան, Շահումյանի 12-13 փողոցների, Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ եւ Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: