Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է ծառայությունների առեւտրի, հիմնադրման ու գործունեության կանոնակարգման կանոնների նախագիծը: Փաստաթուղթը մշակել էր Հանձնաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան:
Այս պահի դրությամբ Եվրասիական տնտեսական միության երկրներում կանոնակարգիչ պահանջներն ու ընթացակարգերը մի շարք բացասական հետեւանքներ ունեն թե բիզնեսի, թե երկրների ընդհանուր տնտեսությունների համար: Դրա պատճառներից մեկն է Միության երկրներում ձեռներեցային գործունեության կանոնակարգման հարցում ընդհանուր մոտեցումների բացակայությունը: Սա ավելորդ խոչընդոտներ է ստեղծում ծառայությունների առեւտրի, հիմնադրման ու գործունեության համար: Իսկ հանձնաժողովի մշակած կանոնները զգալիորեն փոխում են ստեղծված իրադրությունը: Փաստաթղթի նպատակն է բարձրացնել պետական կանոնակարգման արդյունավետությունը, բարելավել ձեռներեցության պայամնները Միության երկրներում: Փաստաթուղթը մշակելիս՝ հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը, ԵՏՄ երկրների ու ինտեգրման միավորումների լավագույն պրակտիկան:
Փաստաթուղթը նախեւառաջ նախատեսում է համալիր մոտեցում ձեռներեցության կանոնակարգման նկատմամբ՝ միության բոլոր երկրների համար միասնական սկզբունքների հիման վրա: Սա նվազագույնի կհասցնի ոչ իրավաչափ գործողությունների փաստերը, նաեւ թույլ կտա կանոնակարգել արտոնագրերի ու թույլատվությունների, նաեւ տեղեկագրերի համակարգը՝ այն դարձնելով թափանցիկ ու հասկանալի, նվազեցնել Միության երկրնների իրավասու մարմինների ու բիզնեսի վարչական ու ֆինանսական բեռը:
Փաստաթղթով նաեւ օրենսդրորեն կամրագրվեն ձեռներեցության սուբյեկտների իրավունքների երաշխիքները:
Շատ ձեռներեցներ են բախվում այն խնդրին որ այս կամ այն արտոնագիրը կամ թույլատվությունը ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ամբոջական փաթեթով դիմում ներկայացնելուց հետո իրավասու մարմինը չի շտապում տալ արտոնագիրը ( կամ էլ պատճառաբանված մերժումը ) օրենսդրորեն սահմանված ժամկետում:



























