2016 թ Հայաստանից կսկսեն զբոսաշրջիկներ տանել Կանարյան կղզիներ: Այս մասին փետվարի 16-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների միության ներկայացուցիչ Վլադիմիր Գեւորգյանը: «Հուլիսին ու օգոստոսին երկրի տուրօպերատորները կկազմակերպեն չարտերային չվերթներ Լաս Պալմաս: Սա մեզ համար նոր ուղղություն է:

«Ավանդական ուղղությունների համեմատ ՝ մի քիչ թանկ կլինի, հիմնականում հեռավորության պատճառով , քանի որ հյուրանոցների համարների օրավարձն այնտեղ 50-70 եվրո է: 7-10 օրվա ուղեւորության արժեքը երկու հոգու համար կարող է սկսվել 2 հազար եվրոյից: Իհարկե մի քիչ թանկ է, բայց շատ հետաքրքիր բաներ է խոստանում»,-ասաց Գեւորգյանը: