Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտնել է Ժնեւում միջսիրիական բանակցությունները շարունակելու սիրիական կառավարության պատրաստակամության մասին, տեղեկացնում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:  

Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆֆան դե Միստուրային պատմել է տեղի բնակչությանը տրամադրվող օգնության մասին, այդ թվում` գրոհայինների վերահսկողության տակ գտնվող  շրջաններում: 

Մուալլեմը նաեւ ընդգծել է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը: